Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

Տեքստը պատմի՛ր՝ 

ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից,

Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն իմ տարիքի երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Մեր ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այստեղ աշխատող երեխաները և ես մյուս օրերին դպրոց եմ գնում:

բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից,

Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն մենք երեխաներն ենք. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող մենք երեխաներըս մյուս օրերին դպրոց են գնում:

գ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով):

Ինձ թվում է, որ շատ հետաքրքիր է, որ Ամստերդամը ունի այդպիսի մի վայր որտեղ շաբաթ և կիրակի օրերը կարող են զգալ իրենց մեծ մարդկանց տեղ դնել և աշխատել։

Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:

2. Տեքստը կարդա´ և փոխադրի´ր նկարագրված բույսի մոտ պատահաբար հայտնված մի թռչնակի անունից: Տեքստը փոքրիկ պատմվածքի վերածիր՝ նկարագրելով թռչնակին, նրա խոհերը, անհանգստությունները, զարմանքը, երկխոսությունները ծաղկի հետ և այլն:

Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և  տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց  հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է  լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:

Ես իմ համար թռչում էի և հայտնվեցի մի երկրում և մի ծաղկի հանդիպեցի զարմանալի էր, բայց հենց նրա վրա փոշի է նստում նա սկսում է հազալ և փռշտալ ես շատ զարմացա։ Նա նաև պատմեց, որ մի քիչ փոշին շատ է նստում նախ գունաթափվում է և կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց  հիշեցնող ձայներ հանել։ Նաև, եթե փոշին շատ է նստում լինում է, որ հազից խեղդվում է և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է  լսվում։ Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր էր դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:

Рубрика: Մայրենի

Դեպի մեդիաուրբաթ

Հայաստան իմ չքնաղ 

ԵրաժշտությունԱրթուրԳրիգորյան 

ԽոսքերՄարիաՄինասյան 

Կանաչով դու պատված, զգեստ հագած նրբագեղ, 

Նոր մի շունչ սրբացած գրկել է քեզ, 

Նոր շքերթ են կանգնել բնության այս գրկում 

Քաղաքներն ու գյուղերն հնադարյան։ 

Կրկներգ 

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված 

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, 

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։ 

Արագածն է հեռվից իր ձյունե գագաթով 

Միշտ կանչում է անվերջ իր զեփյուռով 

Միշտ եղի՛ր երջանիկ, դու` հզո՛ր մեր երկիր, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։ 

Կրկներգ 

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված 

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, 

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն, Հայաստա՛ն։ 

Անծանոթ բառեր՝

Շքերթ-Հանդիսավոր Երթ
Զմրուխտ- Կանաչ գույնի թափանցիկ թանկագին քար:


Նանարի նայ

Էդգար Հովհաննիսյան. Նանարի նայ 

(Արագ մաս) 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Դուն էկար բարով էկար, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Քու գալ ինձի դուր էկավ, 

Նանարի նայ, նանարի նայ: 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Շատ խորոտիկ, շատ սիրուն, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Հազար էրնեկ քու տիրուն, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

(Դանդաղ մաս) 

Կըց գիշերն ու ցերեկուն, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Չեներ էսի երերուն, 

Նանարի նայ, ջանարի նայ, 

Շատ խորոտիկ, շատ սիրուն, 

Հազար էրնեկ քու տիրուն: 

Նանարի, նանարի, նանարի նայ: 

(Արագ մաս) 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Անծանթ բառեր

Խորոտիկ-գեղեցիկ


Քո երկինքը ծով Է կապուտակ, 

Դու կանաչ ես ու ծաղկուն, 

Ինձ ժպտում են արևաթագ  

Քո շենքերը վարդագույն։ 

Քո գրկումն Է վարդը իմ բացվել, 

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա, 

Քո գրկումն եմ սիրտս բացել 

Ու սիրել մի աղջկա։ 

— Սիրտս քեզ Է երգում, 

դու սերն ես իմ անմար, 

Սիրտս քե՛զ Է երգում 

Եվ երգում Է միայն քեզ համար։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Դու ժպտում ես, Երևա՛ն. 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Քո երգերը քաղցր են և անուշ. 

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա, 

Քո ցերեկն Է արևալույս, 

Քո գիշերը՝ պարզկա։ 

Եվ քո սերն Է ինձ վառ կյանք տալիս, 

Եվ գրկում լուռ գիշերվա 

Քո լույսերն են երջանկալի 

Ինձ ժպտում, իմ Երևա՛ն։ 

— Սիրտս քեզ Է երգում, 

Դու սերն ես իմ անմար, 

Սիրտս քե՛զ Է երգում 

Եվ երգում Է միայն քեզ համար։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Դու ժպտում ես, Երևա՛ն. 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Անծանոթ բառեր

կապուտակ-կապույտ

ծաղկոտ-ծաղկավոր

արևաթագ-արևի նման թագ

բուրաստան-վարդաստան

պարզկա-պարզ

արևալույս-Պայծառ՝ արևոտ օր

երջանկալի-Երջանկությամբ լցված


Հեյ, գյուլ եմ, նայ, նայ,


Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Մանի ասեմ ու շարեմ, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Լցնեմ տոպրակն ու կարեմ: 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ծաղիկ ունեմ նարնջի, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Տղա վեր արի, փընջի: 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ոսկին ծալեծալ կուզեմ: 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 


Անծանոթ բառեր
Մանի-Տխուր՝ սգո երգ:
Ալ-Մուգ կարմիր:
Բլբուլ-Սոխակ: Քաղցր՝ անուշ երգող մարդ:
ծալեծալ-Ծալքերով, շատ ծալքեր ունեցող՝ կազմող:

Рубрика: Մայրենի

Մայրենի 17․02․2022

ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ

1

Ժուկով—ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում—հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալի իր սենյակից։

— Հայրի՛կ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ․ «Քանաքարա, շատ—շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ո՛չ գեղեցկության, ո՛չ քաջության, ո՛չ հարստության, որովհետև անբախտ կլինիս, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, որ իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում»։

— Շա՛տ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին,— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քու երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը, ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսները։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել․․․

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան, իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է․ «Ա՛յ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և՛ կհարստանաս, և՛ գեղեցիկ կին կունենաս։ Եվ ի՜նչպես ոչոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը»։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը․․․ Էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի բան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը․․․ Առևտրական գործերով անցնում էի աշխարհից աշխարհ, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը․․․ Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

— Ճշմարիտ որ Ոսկի քաղաք․․․ Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները՝ ոսկի, ծառերը՝ ոսկի, փողոցները՝ ոսկի․․․ Մարդիկ էլ ո՛չ աշխատում են, ո՛չ չարչարվում են, նստած ուտում—խմում են․․․

— Դո՛ւրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային, և պալատը նորից ընկղմում է տխրության մեջ․․․4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր—ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տունուտեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում, գնում․ որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարցուփորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։ 5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է, որ զարկի, մին էլ, աստծու հրամանով, արծիվը լեզու է առնում, ասում․

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ո՛վ բարի մարդ․ առանց էն էլ վիրավորված եմ եմ։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային․

— Ես խոսք տվի, որ քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել, ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ, ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ, դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է․

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։  Աչքը բաց է անում Դիվանան։ Առջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ՝ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարգունի ծաղիկներ։ Օդը լիքն Է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը․

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ա՛խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ»,— մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց․

— Ասացե՛ք, աղաչում եմ, ո՛վ երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը։

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառաներ եք, որ բանում եք ձեր տերերի այգիներո՞ւմ, թե՞․․․

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՜, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց Է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում և քեզ էլ կհրավիրեն, անշուշտ։7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում, երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչ է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային․— վի՞շտն է քեզ հալածո՞ւմ, թե բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարող ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ Է,— ասում Է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի։ Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությո՞ւնը․․․

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը։

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկ,— հայտնում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ Է տալի Գոհար թագուհին,— ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք ու զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։  — Օ՜, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ո՛չ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման է ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

― Նրա․․․

— Ո՞վ է նա։

— Քանաքարան․․․ իմ Քանաքարան․․․

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին էլ պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին։— Մի՛ վերադառնա, Դիվանա, մեզ մոտ մնա, մեզ հետ ապրի։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները․․․

— Ո՛չ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես․․․

— Ո՛չ, չի լինելու որ չի լինելու։

Էն [ժամանակ] թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում, ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։ 8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը ձգում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է՝ ամուսնանա իր հետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չե՛մ կարող, նազելի՛ տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի– դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենար, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։— Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես, կախարդ Գոհարը։ Ես ոգի եմ։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարցուփորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և՛ իմ Քանաքարային, և՛ ամեն մարդու։ Վերջապես, այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակնթավոր թևերը փռած, հայտնվում է մի մեծ արծիվ։ — Տա՛ր,- բացականչում է կինը, ու ամեն բան չքացնում Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը։

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կըրկին։
Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց,
Ցավերի տուն, արցունքի ծով։
Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան և գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցե՛ք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դո՛ւրս արեք իսկույն։

— Սպասի՛, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքիցն եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանումն եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը․․․ Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին, և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան և աշխարհքով մին է լինում ուրախությունից։ Ուքանա թագավորն էլ շնչի է գալի․ օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան և սկսում, է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ։

Ի՜նչքան լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար․
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։
Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն․ գոյական անուն 31․01․2022

Գոյական անուն

Գոյական, բառ, որը ցույց է տալիս առարկա (անձ, տեղ, իր կամ գաղափար)։

Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյական եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»։ Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝  բուժում, սեր, հաղթանակ։ Այսպիսով՝ գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը։ Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը առարկայականությունն է։

Առաջադրանք

Տեքստից դու՛րս գրիր բոլոր գոյականները․

Ժուան Քաբրալը մի բարձրահասակ մեքսիկացի էր, որ աշխատում էր հորեղբորս այգում, որթատունկերը էտելու ժամանակ: Նա մի աղքատ մարդ էր, որի ամբողջ ունեցվածքը իր կին Կոնսուելյան էր՝ Պաբլո և Պանչո որդիների հետ միասին, երեք դստրիկները, իր կաղ զարմիկ Ֆեդերիկոն՝ չորս շների ու մի կատվի ուղեկցությամբ, կիթառը, հին կոտորակի հրացանը և արդեն վաղուց պառաված ձին, որ քաշում էր դատարկ ամանեղենի շրըխկ-թըրխկոցով լիքը ծածկած սայլը: Այդ առավոտ ես ու հորեղբայրս հանդարտ զրուցում էինք ագարակի բակում, երբ ճանապարհի ծայրին երևաց սայլը, և Ժուանը իր ամբողջ թափառական խմբի հետ միասին ուղղվեց մեր կողմը:- Սա ի՞նչ է,- զարմացավ հորեղբայրս:- Մեքսիկացիներ են,- ասացի:- Ի՞նչ գիտես,- նորից զարմացավ հորեղբայրս:- Շներին նայիր,- բացատրեցի ես: — Մեքսիկացիները պարզ ու ազնվասիրտ ժողովուրդ են: Ամենաաղքատ մեքսիկացին էլ շների մի ամբողջ ոհմակ է պահում: Նրանք հնդկացիների և ուրիշ ազնվազարմ ցեղերի խառնուրդ են:- Ի՞նչ են ուզում,- ասածիցս անհանգստացավ հորեղբայրս:- Աշխատանք,- ասացի ես,- դա դեմ է նրանց ազնվազարմ բնությանը, բայց կյանքն ստիպում է, որ աշխատեն:Ինչպես երևում է, հորեղբորս բոլորովին չհուզեց իմ ճառը:- Որթատունկերս ես ինքս եմ էտելու,- հայտարարեց նա:- Նրանց ի՞նչ,- ասացի ես,- կշրջվեն ու կգնան մի ուրիշ ագարակ: Բեռնասայլակը դանդաղ ագարակի բակը մտավ, և Ժուան Քաբրալը բարձրահասակ մեքսիկացու իր ողջ վերհությամբ ողջունեց մեզ՝ «Բուենոս դիաս, ամիգոս»: Հետո կոտրտված անգլերենով տեղեկացավ.- Այստեղ աշխատանք կճարվի՞ մի ուժեղ մեքսիկացու համար:- Այսինքն ո՞ւմ համար,- հարցրեց հորեղբայրս ինձ:- Ինձ համար,- ասաց մեքսիկացին,- Ժուան Քաբրալի:- Ժուան Քաբրալ,- կրկնեց հորեղբայրս,- չէ, աշխատանք չկա:- Ինչքանո՞վ,- Ժուանն անտեսեց հորեղբորս պատասխանը:- Ի՞նչ է ասում,- հորեղբայրս չհասկացավ մեքսիկացու ասածը ու, սարսափելի շփոթված, մի ծխախոտ վառեց:- Նա ուզում է իմանալ, թե որքա՞ն ես վճարելու,- թարգմանեցի ես:- Վճարելու մասին ո՞վ բան ասաց: Ես աշխատող չեմ վարձում:- Հետո ի՞նչ,- ասացի ես,- նա համենայն դեպս ուզում է իմանալ: Նա հրաշալի գիտի, որ դու աշխատող չես վարձում:Հորեղբայրս շվարեց:

Рубрика: Մայրենի

Մայրենի 10․05․2021թ

227․
Աղի ջուրը ծանր է սառույցից․ այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում։
Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն վտանգավոր են շնաձկներից։
Բանավոր խոսքն գրավոր խոսքից ավելի հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու։
Նավաստիների կիրառած թունավոր նութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը ժամանակակից աղմկոտ երաժշտությունից շնաձկների համար պակաս սարսափելի է։

228․
երեսուն,
քառասուն,
հիսուն,
վաթսուն,
յոթանասուն,
ութսուն,
իննսուն։

229․
11-ից մինչև 99 թվերը գրվում են միասին 100 հետո առանձին։

230․
Վաթսունհինգ-65
Քառասունութ-48
Հարյուր յոթ-107
Իննսուներեք-93
Վեց հազար ութսունյոթ -6087

Չորս հազար քսանմեկ -4021

Յոթ հարյուր ութսունվեց-786

231.

Ինն գրվում է այն ժամանակ, երբ հաջորդող տառը ձայնավոր է։ 

Ինը գրվում է այն ժամանակ, երբ հաջորդող տառը բաղաձայն է։ 

232․ 

Ա-ում չի նշվում տեղ։ 

Բ-ում -նշվում է համարը։ 

Գ-ում -համարը 

Դ-ում թիվը։ 

Ե-ում թիվը։ 

Զ-ում համարը։ 

Рубрика: Մայրենի

Մայրենի 04․05․2021

Ղ. Աղայան

Տորք Անգեղ

Շատ դարեր առաջ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա եւ շատ ահարկու.
Աչքերը կարծես մի մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լուսով,
Սեւ-սեւ ունքերը մութ ամպի նման
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան
Քիթը կորնթարթ, իբրեւ մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունքները թուր.
Կուրծքը կասես մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով մի դև և ոչ թե հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա:
Տգեղ էր դեմքը և այդքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:

Բառարան

Կորնթարթ- թեք

Կռներ-թևեր

Զարհուրել-վախենալ

Առաջադրանքներ՝

  • Բանաստեղծությունից դուրս գրել 20 գոյական, 10 ածական, մեկ թվական:

Գոյական-Դար, Հայաստան, Տորք Անգեղ, մարդ, աչք, ծով, արև, դեմք, խոսք, գոմեշ, ունք, ամպ, քիթ, լույս, ատամ, բլուր, լանջ, լեռ, կուրծք։

Ածական-հին,հասարակ, աժդահա, ահարկու,  զարհուրել, կապույտ, սև, ուժեղ, բարդ, ահռելի։

Թվական-հիսուն

Դուրս գրել մեկ բարդ բառ, առանձնացնել արմատները:

Ավտոտնակ-Ավտո+տնակ

  • Դեղինով նշված բառերի արմատներով նոր բառեր կազմել

Հին-հինավուրց  

Անուն-մեծանուն

Մարդ-անմարդկային

Արև-արևոտ

Աչք-աչքածակ

Խոսք-անխոս

Դեմք-դիմակ

Рубрика: Մայրենի

Լեզվական 27․04․2021թ․

209.

Ափից-գյուղից, շենքից

Շենք-ափ, գյուղ

Գյուղին-ափին, շենքին

Շենքով-գյուղով, ափով

Գյուղում-ափում, շենքում

210.

Գիրքը սեղանին է, պայուսակը աթոռին է, գրադարակը գրադարանում է, հեռուստացույցը վերևում փակցված է, պահարանը ննջասենյակում է, սեղանը հյուրասենյակում է, ձեռքը համակարգչի վրա է, աթոռը ճաշասենյակում է, լիճը դրսում է:

211.

Երեխան բակում է, դպրոցը քաղաքում է, տունը գյուղում է, դասարանը դպրոցում է, մեր բակը գյուղում է, մեր փողոցը Հյուսիսային պողոտայում է, մեր մանկապարտեզը քաղաքում է:

212.

Ոգևորությամբ անել-չուզենալով անել

Համոզմունքով գործել-կասկածելով գործել

Ուրախությամբ դիմավորել-տխրությամբ դիմավորել

Հուզմունքով սպասել-անհուզմունքով սպասել

Եռանդով պաշտպանել-ծուլությունով պաշտպանել

Անհանգստությամբ մտածել-հանգստությամբ մտածել

213.

Անլուսամուտ սենյակ-լուսամուտով սենյակ

Անդուռ պահեստ-դռնով պահեստ

Անծխնելույզ վառարան-ծխնելույզով վառարան

Անդանակ մորթել-դանակով մորթել

Անշնորհք նստել-շնորհքով նստել

Անկարգ գնալ-կարգով գնալ

214.

Կարգադրությամբ-ըստ կարգադրության, կարգադրության համաձայն

Նախասիրություններով-ըստ նախասիրությունների, նախասիրության համաձայն

Որոշմամբ-ըստ որոշմամբ, որոշման համաձայն

Պատասխանելով-ըստ պատասխանի, պատասխանի համաձայն

Դիմումով-ըստ դիմումի, դիմումի համաձայն

Պատմածով-ըստ պատմածի, պատմածի համաձայն

Խնդրանքով-ըստ խնդրանքի, խնդրանքի համաձայն

Рубрика: Մայրենի

Մայրենի 26․04․2021

2.  Գտնել նախադասության ենթակաները և ընդգծել:

Ա. Ծերունին մտավ լքված խրճիթը:

Բ. Կարինեն սիրում էր ճամփորդել:

Գ. Հավաքված կանանցից մի քանիսն մաքրում էին ձավարը:

Դ. Զորավարը հոգատար հայր էր:

2 .Կետադրեք նախադասությունները, ընդգծեք շաղկապները:

Փոքրիկ տղաները խաղում էին դրսում, իսկ աղջիկները տանն էին:

 Մարդիկ բակ դուրս եկան, երբ անձրևը կտրվեց:

Մայրիկը խիստ բարկացավ, ու Անահիտը հուզված լաց եղավ:

Նա հոգնած էր, որովհետև ամբողջ օրն աշխատել էր:

Ոչ ոք չէր ցանկանում նրան օգնել, քանի որ ստախոս էր:

Արևը շողում էր, և եղանակը տաք էր:

3. Կետադրեք նախադասությունները:

Գլխարկով մարդը մոտեցավ մեզ, ողջունեց ,մեղմ ժպտաց ու առանց հրաժեշտ տալու հեռացավ:

Հարսանիքին հավաքվել էին աղքատ, հարուստ, նշանավոր ,անհայտ մարդիկ, բոլորը պարում էին, ուրախանում:

Մեքենայից դուրս եկան հորեղբայրս, մորեղբայրս, մայրիկս, պապիս ու տատիս, բայց հայրս չկար:

Նրանք ցարմացած նայում էին այդ բարձրահասակ, շիկահեր, թիկնեղ, խիստ ու բարի դեմքով մարդուն, ով բոլորին ժպտում էր:

Մենք, նույնիսկ չէինք հիշում, թե ինչպես դուրս եկանք փողոց, և Արմենը արագ զանգահարեց հեռախոսով, ինչ- որ բան պատմեց ու զայրացած վազեց անհայտ ուղղությամբ:

Рубрика: Մայրենի

Թափանցիկ Ջոկոմոն 20.04.2021թ․

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:


Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:
  2. Ինձ թվում է երևում էին։
  3. Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

Կան, իմ բոլոր ընկերները թափանցիկ են։

  1. Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:

Ոչ, որովհետև գաղտնիք մարդ պետք է ունենա և դա ազնվության բան չէ։Ամեն մարդ պետք ունենա իր գաղտնիքը։

Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

Փոխաբերական իմաստով։

Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում: Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:

Լավ բանի, որովհետև սա ազնվության մասին էր, և ինձ այս հեքիաթը սովորեցրեց, որ պետք է լինել ազնիվ։

Լեզվական առաջադրանքներ

  1. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:

ինչ-տղա, Ջոկոմոն, տղամարդ, արյուն, բանտ, լույս, ուռուցք, օդ, ժողովուրդ, ձայն, ծաղր, ճշմարտություն ։

ինչպիսի- թափանցիկ, չար, վատ, ուժեղ, աղքատ, ազնիվ, լուռ, պարզ, դաժան, հանգիստ։

  1. Դեղինով նշված բառերը բացատրեք ինչպես բացատրվում է օրինակում:

Օրինակ՝ մորաքույր- մայրիկի քույրիկը, ժամացույց-ժամ ցույց տվող սարք:

մայրաքաղաք-գլխավոր քաղաք

մահապատիժ-մահով պատժել

անարդարություն-առանց արդարության

բանտախուց-բանտի սենյակ/խուց

միջանցք-մեջտեղի անցում

լուսամուտները-լույս մտնող տեղ

Рубрика: Մայրենի

Դսեղի և Լոռու մարզի մասին

upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/...


Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։ Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է։ Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով։ Այստեղ X-XI դդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն՝ Լոռու թագավորությունը։ Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը։

Տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է Հայաստանի տարածքի 12.7 %-ը), տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը։ Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա։

Dsegh village, Lori Province, Armenia 04.jpg

Դսեղ 1853 թվականին՝ Զաքար քահանա Եգանյանի հովանավորությամբ, Դսեղում բացվել էր երկսեռ դպրոց։ 1859-1864 թվականներին գյուղի դպրոցն սովորոլ են միայն տղաները։ Այնուհետև շուրջ 10 տարի գյուղում դպրոց չի եղել։ 1877 թվականին տիրացու Գրիգոր (Գրիշկա) Թումանյանը՝ բանաստեղծի հորեղբայրը, իր տանը հավաքում է երեխաներին և գրագիտություն է սովորեցնում։ Հովհաննես Թումանյանը գրել-կարդալ սովորել է Գրիշկա բիձու դպրոցում։ 1878 թվականին բանաստեղծի մոր նախաձեռնությամբ գյուղում բացվում է Սահակ վարժապետի դպրոցը։ Սկսած 1891 թվականից՝ գյուղի դպրոցը գործել է առանց ընդհատվելու։ Աշակերտների թվով պայմանավորված 1904 թվականին Թումանյանի նախաձեռնությամբ գյուղում կառուցվում է դպրոցի նոր շենք։ Այն գոյատևում է մինչև 1970 թվականը։ 1910 թվականին դպրոցի 5 դասարաններում արդեն սովորում էր 50 աշակերտ՝ 40 տղա և 10 աղջիկ։ Դպրոցի առաջին աշխարհիկ դասատուն եղել է Երևանի Գարանյան դպրոցի շրջանավարտ Կատարինա Մամիկոնյանը։

1912-1913 ուսումնական տարում Դսեղի դպրոցում դասավանդվել է 4 առարկա՝ գրաճանաչություն, թվաբանություն, կրոն և ռուսաց լեզու։ 1932-1937 թվականների ընթացքում բարձր դասարանների աշակերտների պարապմունքներն անց են կացվել մասնավոր տներում, որովհետև նույնիսկ երկհերթ աշխատանքի դեպքում անգամ դասասենյակները չեն բավականացրել։ 1932 թվականին մասնավոր տներում պարապել են 11 խումբ։