Рубрика: Մայրենի

Թմբկաբերդի առումը 25․02․2021թ․


II
Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

III
Ու կըռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի,
Նըրան՝ իր տեսքով, հասակով, ասին,

Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,

Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին,
Որ չես կարենում էսքան ժամանակ։

IV
Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար․
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս,
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,

Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Առաջադրանքներ՝

  1. Բառարանով բացատրեք նարնջագույն բառերի իմաստները և սովորեք:

Հընոց-վառարան

Հուրի-երկնային գեղեցկուհի

Խրոխտ-հպարտ

  1. Գրեք, թե կանչով նշված մտքերն ինչպես եք հասկանում:

Վարդի թերթեր՝ էնպես շուրթեր-վարդի պես շուրթեր ունեցող:

Ծով են աչքերը Ջավախքի դըստեր-կապույտաչյա աղջիկ, որը ապրում էր Ջավախքում:

Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին: Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ-Եթե գերես Թաթուլի կնոջը, նա հավերժ պարտական կլինի քեզ:

  1. Վարդագույնով ընդգծեք այն հատվածները, որտեղ նկարագրվում է Թաթուլ իշխանի կինը:

Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

  1. Ըստ պոեմի ի՞նչը կարող է հաղթել հերոսին:

Կինն ու գինին:

Рубрика: Բնագիտություն

Մթնոլորտի տաքացումը 24.02.2021թ․

Մթնոլորտի տաքացումը: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին:

Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Ե­թե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառա­գայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պա­յուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ա­պակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրութլամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):

Օդի ջերմաստիճանի չափումը: Օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը չափում են ստվերում՝ ջերմաչափով, որը տեղադրված է փայտից պատրաստված հատուկ տնակում: Տնակը տեղադրում են գետնից 2 մ բարձրության վրա, որպեսզի Երկրի մակերևույթին գտնվող առարկաների ջերմությունը չազդի ջերմաչափի ցուցմունքի վրա:
Օդի ջերմաստիճանը չափում են օրական 8 անգամ՝ 3 ժամը մեկ:

Օդի օրական միջին ջերմաստիճանը հաշ­վում են հետեյալ կերպ: Ենթադրենք՝ օրվա ըն­թացքում կատարված 8 չափումից ստացվել են հետեյալ արդյունքները՝ 00, -20, -40, +10, +40, +100, +50, +20C: Այս չափումներից առանձին-առանձին հաշվում ենք դրական ջերմաս­տիճանների գումարը՝ +22 0C, և բացասական ջերմաստիճանների գումարը՝ -6 0C, այնուհետե (22 — 6) տարբերությունը բաժանում չափումների թվին՝ 8-ի՝ (22 — 6) : 8 = +20C: Այսպիսով՝ այդ օրն օդի միջին ջերմաստիճանը +2 0C է:

Նույն ձևով հաշվում են ամսական և տարեկան միջին ջերմաստիճան­ները:

Օրվա ընթացքում օդի ամենացածր ջերմաստիճանն անամպ օրերին դիտվում է վաղ առավոտյան՝ արևածագից առաջ, իսկ ամենաբարձրը՝ կե­սօրից 2-3 ժամ հետո:

Մայրամուտից հետո Երկրի մակերևույթը, ամբողջ գիշեր ջերմություն չստանալով, սառում է: Արևածագից սկսած՝ օդը նորից տաքանում է, և ժամը 14-15-ին դիտվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանը: Պատճառն այն է, որ սկզբից տաքանում է Երկրի մակերևույթը, ինչից հետո նոր միայն՝ ջերմությունն աստիճանաբար հա­ղորդվում է մթնոլորտին, որը 2-3 ժամ ուշացու­մով է տաքանում:

Ջերմության, բաշխումը Երկրի վրա: Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:

Երկրագնդի ցածր լայնություններում, մաս­նավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն րնկնում են հիմնակա­նում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:

Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկունր Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ա­վելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից:
  2. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:
  3. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:
  4. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:
Рубрика: English

The Liar By Hovhannes Tumanyan

Once upon a time there was a king. This king declares all over his country: “Anyone who tells such a lie that I say it is a lie, I will give them half of my kingdom.”

There comes a shepherd and says: “Your majesty, my father had a cane and he could reach the stars in the sky with it.”

“There may be such a thing”, answers the king, “My grandfather had a pipe so long that he put one end in his mouth and lit it with the sun.”

The liar goes out puzzled.

There comes a tailor and says: “I am sorry for being late, my king, I was to come earlier. It rained a lot yesterday, lightning struck, the sky was ripped up, I had to go and mend it.”

“Well, good of you”, says the king, “But you didn’t mend it well. It rained a little this morning.”

This one goes out too.

There comes in a poor peasant with a pan under his arm.

“What do you want, man?”, asks the king.

“You owe me a pan full of gold, I have come for it”

“A pan full of gold?”, the king gets surprised, “You are telling a lie. I don’t owe you any gold.”

“If I am telling a lie, then give me half of your kingdom”

“No, no, you are telling the truth”, the king changes his word.

“If I am telling the truth, give me a pan full of gold”

Рубрика: Մայրենի

Մայրենիի լեզվական աշխատանք 23․02․2021թ․

165.

Սարի լանջը կանաչ խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է:

Կանաչ-ածական

Կանաչում է-բայ, գործողություն

Ի՞նչ պատկեր.ուղիղ գիծ է ստացվել: Գիծն ուղի՛ր, որ պատկերը ճիշտ ստացվի:

Ուղիղ-ածական

Ուղիր-բայ, գործողություն

Այդ քաղաքում մի բարի հսկա էր ապրում: Հսկան բարիացավ ու երեխաներին այգի հրավիրեց:

Բարի-ածական

Բարիացավ-բայ, գործողություն

Աղջիկը շատ գեղեցիկ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր օր օրի:

Գեղեցիկ-ածական

Գեղեցկանալ-բայ, գործողություն

Գոռոզ արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն: Արքան գոռոզանում էր իր արած գործով ու հաղթանակներով:

Գոռոզ-ածական

Գոռոզանալ-բայ, գործողություն

166.

Գոյական-ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, օձ, ամպ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ:

Ածական-ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սողալ, սև, սպիտակ, պայծառ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա:

Բայ-վազել, թրթռալ, թիավար, ջրել, գնալ, լողալ, վազվզել, նավաստի, իջնել, բացվել, չխչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել:

167.

Ա. խմբում բոլորը ածականներ են:

Բ. խմբում բոլորը մակ բայեր են:

168.

Անմիջապես հասակացա:

Մտերմորեն խրատում էր:

Վաղուց հասել է:

Ամբողջովին մոռացվել է:

Լիովին բավարարվեց:

Բազմիցս ասել եմ:

Երբեմն լսվում է:

Բոլորը մակ բայեր են:

Рубрика: English

English Homework 22.02.2021թ

181.
1. He works in the centre of Chicago.
2. Does he works in the centre of Chicago?
3. He doesn’t work in the centre of Chicago.
4. They read a lot of books.
5. Do they read many books?
6. They don’t reading many books.
7. The children are eating soup now.
8. Are the children eating soup now?
9. They are not eating soup now.
10. Do you playing volleyball well?
11. When do you play volleyball?
12. What does Nick do in the evening?
13. Does he go to the cinema in the evening?
14. We do not dancing every day.
15. Look! Kate is dancing.

Рубрика: Մայրենի

ՀՐԱԺԵՇՏ Մայրենի 22․02․2021

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Հեզ — Մեղմ ու հանդարտ բնավորության տեր, քաղցրաբարո, խոնարհ:
տրտում — տխուր
Կսկիծ — Սուր՝ ծակող ֆիզիկական ցավ:

Рубрика: Մայրենի

Բառարանի տեսակներ մայրենի 22․02․2021

  • Ըստ բառաքանակի (բառացանկի) կամ ըստ բառահոդվածի ծավալի՝ ընդարձակ կամ լիակատար բառարան, և համառոտ բառարան։
  • Ըստ գործնական կամ այլ նպակադրման՝ դպրոցական բառարան, նաև՝ առձեռն բառարան, տեղեկատու բառարան։
  • Ըստ գիտական (բառաքննական) մշակվածությամբ՝ ակադեմիական բառարան. երբ սա արտահայտում է նաև գրական լեզվի նորմավորվածությունը՝ նորմատիվ բառարան։ Ակադեմիական բառարանը բացատրական բառարանի տարատեսակ է, որտեղ բացատրությունների հիմքում ընկած են լինում բառային երևույթների գիտական քննությամբ վերհանված նորմաները: Բնորոշվում է բառի նշանակության մանրամասն բացատրություններով և գրական վկայություններով, հոմանիշների, ոճերի ընդգրկմամբ, բառապաշարային շերտերի ու քերականական նշումներով:
  • Ըստ լեզուների ընդգրկման՝ միալեզվյան բառարան, եթե վերաբերում է մել լեզվի բառամթերքին, երկլեզվյան բառարան, եթե վերաբերում է երկու լեզուների բառամթերքին, բազմալեզվյան բառարան, եթե բառամթերքը շատ լեզուների է վերաբերում։ Վերջին երկու տիպի բառարանները սովորաբար թարգմանական բնույթի են լինում։ Կան նաև՝ համեմատական բառարան, զուգադրական բառարան և այլն։
  • Ըստ բառամթերքի բնույթի, բառահոդվածի կառուցվածքի ու բովանդակության, ինչպես նաև նպատակաուղղվածության՝ բառարանները բաժանվում են երկու խմբի՝ լեզվական (լեզվաբանական, բանասիրական) բառարաններ և հանրագիտական բառարաններ։ Լեզվականները լինում են՝ բացատրական, բառակազմական, դարձվածաբանական, համանունների, հանգարան կամ հանգաբառարան, հապավումների, հոմանիշների, հեղինակային, պատմական, ստուգաբանական, ուղղագրական, ուղղախոսական, թարգմանական, օտար բառերի և այլն։ Հանրագիտական տիպի բառարաններ են՝ հանրագիտարանները, մասնագիտական բառարանների մեծ մասը, կենսագրական բառարանները, անձնանունների բառարանների մեծ մասը և այլն։ Կան և այդ երկու տիպի բառարանների սկզբունքների համադրման դեպքեր։ Սա հատկապես լինում է մասնագիտական որոշ բառարաններում, անձնանուններում ու ճյուղային առանձին բառարաններում և այլն։
Рубрика: Ընտրություն

Ընտրությամբ գործունեություն 16.02.2021թ.

1․ Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3 աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:
1-ին ամիս 11+1=12 5+3=8
2-ին ամիս 12+1=13 8+3=11
3-ին ամիս 13+1=14 11+3=14

2․Ջրավազանում ջուր կարող է լցվել 2 խողովակներից: Առաջին խողովակով մեկ ժամում լցվում է 120լ ջուր, իսկ երկրորդով՝ 140լ: Քանի՞ լիտր ջուր կլցվի ջրավազանում 5 ժամվա ընթացքում, եթե խողովակները միաժամանակ բացվեն:
140+120=260
260×5=1300լ

3․ Վեց տարբեր քարտերի վրա գրված են 315, 41, 6, 7, 63, 2 թվերը: Այդ քարտերը դասավորելով իրար կողքի կստացվի 10-անիշ թիվ: Այդ եղանակով ստացեք՝
ա) հնարավոր ամենափոքր 10-անիշ թիվը, 2315416367
բ) հնարավոր ամենամեծ 10-անիշ թիվը: 7663413152

4․Մի ավազանում կար 4 անգամ ավելի շատ ջուր, քան երկրորդում: Երբ առաջին ավազանում ավելացրեցին 34լ ջուր, իսկ երկրորդ ավազանում` 21լ, ապա երկու ավազաններում միասին եղավ 440լ ջուր: Պարզել, թե սկզբում որքա՞ն ջուր կար ավազաններից յուրաքանչյուրում:
34+21=55
440-55=385
4+1=5
385:5=77

5․ 24մ երկարությամբ գնացքը 48 մետր երկարությամբ կամուրջի վրայով անցնում է 18 վայրկյանում: Որքա՞ն ժամանակում գնացքը կանցնի բարակ սյան կողքով:
18վ

6․ 2666 + ∗∗31 = 709∗  արտահայտության մեջ 3 թվանշաններ ջնջվել են: Գտնել ջնջված թվանշանների գումարը:
2666 + 4431 = 7097

7․  Դարակում կա 7 հատ սպիտակ, 8 հատ կապույտ և 5 հատ սև գնդիկ: Առանց նայելու քանի՞ գնդիկ է պետք վերցնել դարակից, որ նրանց մեջ լինեն բոլոր գույնի գնդիկներ:
7+8=15
15+1=16

8․ Պարզել օրվա ժամը, եթե հայտնի է, որ կեսօրից անցել է 3 անգամ ավելի շատ ժամանակ, քան մնացել է օրվա ավարտին:
24:2=12
3+1=4
12:4=3
12-3=9
12+9=21

9․ 65 մարզիկներից բաղկացած թիմը ժամանում է հյուրանոց: Հյուրանոցում կան միայն 3 և 4 տեղանոց համարներ: Ամենաքիչը քանի՞ սենյակ պետք է վերցնել, մարզիկներին տեղավորելու համար (սենյակները պետք է ամբողջությամբ զբաղեցվեն):
19 — 3 տեղանոց
2 — 4 տեղանոց

10․ Առաջին դաշտից հավաքեցին 1 տոննա 800կգ կարտոֆիլ, իսկ երկրորդ դաշտից՝ 3 անգամ ավելի քիչ: Քանի՞ պարկում է հնարավոր լցնել ողջ կարտոֆիլը, եթե մեկ պարկում տեղավորվում է 40կգ կարտոֆիլ:
1800:3=600
1800+600=2400
2400:40=60

11. Առաջին ծորակով 1 ժամում ջրավազան կարող է լցվել 1450լ ջուր, իսկ երկրորդով՝ 2 անգամ քիչ։ Որքան ջուր կարող է ջրավազան լցվել 1 ժամում, եթե 2 ծորակները բացվեն միաժամանակ։
1450:2=725լ
1450+725=2175լ

12․ Տուփում կան 41 գնդակներ՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։ Կարմիր գնդակները 20 անգամ ավելի են քան  նարնջագույնները։ Քան՞ի կապույտ գնդակ կա տուփում։
20×1=20
20+1=21
41-21=20
20 Կարմիր
20 Կապույտ
1 Նարնջագույն

13․Աշակերտը, կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացելլ է գրքի կեսը։ Քանի՞ էջ կա գրքում։
6×10=60
60×2=120

14․Դերձակն ունի բամբակե գործվածքի 16 մետր երկարությամբ մի կտոր։ Նա ամեն օր կտրում է 2 մետր այդ կտորից։ Քանի՞ օր հետո կկտրի վերջին կտորը։

7-երորդ օրը

15․ Մայրը աղջկանից մեծ է 7 անգամ, որդուց՝ 4 անգամ։ Քանի՞ տարեկան է մայրը, եթե նրա 30 տարին չի լրացել։
7×4=28

Рубрика: Մայրենի

«ԻՄ ԵՐԳԸ» Մայրենի 15․02․2021թ․

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։


Բարություն — Ածանցավոր

անտակ — Ածանցավոր

անհատ — Ածանցավոր

վերուստ — ածանցավոր

Գանձեր-գոյական

Ծով-գոյական

Հանք-գոյական

Գող-գոյական

Սիրտ-գոյական

Աշխարհ-գոյական

Շնորհք-գոյական

Սեր-գոյական

Գանձ-գոյական

Ծնունդ-գոյական

Рубрика: Ընտրություն

Ընտրություն 12․02․2021թ

pr

24:00 — 3:30 = 20:30

2. 1 փայտիկ տեղափոխիր այպես, որ ստացվի ճիշտ հավասարություն։

3.

․ 
21

4. Բուրգի վերին աղյուսը հավասր է 2 ստորինների գումարի։ Գտնել մնացած աղյուսների թվերը։

undefined

5. Հեռացնել 3 փայտիկ այնպես, որ ստացվի ճիշտ հավասարություն։

6.

Ունենք երեք աշակերտ` Արման, Ալեն, Սամվել:

ա/ Քանի եղանակով է հնարավոր ընտրել մեկին հերթապահ: Ալենը — 3 անգամ, Սամվելը-2, Արմանը -3

բ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել երկու սովորողի  հերթապահ: 3 անգամ, Արման + Ալեն, Ալեն + Սամվել, Արման + Սամվել։

գ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել երեք սովորողի  հերթապահ: 1 անգամ, Արման + Ալեն + Սամվել:

7.

Ունենք չորս  աշակերտ` Արման, Ալեն, Սամվե, Կարեն:

ա/ Քանի եղանակով է հնարավոր ընտրել մեկին հերթապահ: 4 եղանակավ։

բ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել երկու սովորողի  հերթապահ: 3 եղանակով։

գ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել երեք սովորողի  հերթապահ: 2 եղանակով։

դ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել չորս  սովորողի  հերթապահ: 1 եղանակով։

8.

Ուշադիր դիտեք նկարը և փորձեք պատասխանել տրված հարցերին։

հանելուկ

1. Քանի արշավական է ապրում այս ճամբարում։ 4
2. Ե՞րբ են նրանք այստեղ եկել. այսօ՞ր, թե՞ մի քանի օր առաջ։ մի քանի օր առաջ
3. Ինչո՞վ են եկել։ Նավակով
4. Հեռո՞ւ է արդյոք մոտակա բնակավայրը ճամբարից։ Այո
5. Ո՞ր կողմից է փչում քամին՝ հյուսիսի՞ց, թե՞ հարավից։ հարավից
6. Օրվա ո՞ր ժամային հատվածն է հիմա։ առավոտ
7. Ո՞ւր էր գնացել Արան։ Թիթեռ բռնելու
8. Ո՞վ էր երեկ հերթապահը (տվեք անունը)։ Արմեն
9. Այսօր ո՞ր ամսվա ո՞ր օրն է։ օգոստոցի 8