Рубрика: Մայրենի

Դեպի մեդիաուրբաթ

Հայաստան իմ չքնաղ 

ԵրաժշտությունԱրթուրԳրիգորյան 

ԽոսքերՄարիաՄինասյան 

Կանաչով դու պատված, զգեստ հագած նրբագեղ, 

Նոր մի շունչ սրբացած գրկել է քեզ, 

Նոր շքերթ են կանգնել բնության այս գրկում 

Քաղաքներն ու գյուղերն հնադարյան։ 

Կրկներգ 

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված 

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, 

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։ 

Արագածն է հեռվից իր ձյունե գագաթով 

Միշտ կանչում է անվերջ իր զեփյուռով 

Միշտ եղի՛ր երջանիկ, դու` հզո՛ր մեր երկիր, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն։ 

Կրկներգ 

Հայաստա՛ն իմ չքնաղ, քո սարերն զմրուխտված 

Ալիքվող իմ սրտի կարոտն են վառ, 

Միշտ հպա՛րտ դու եղիր, միշտ հեռվից կանչի՛ր ինձ, 

Հայաստա՛ն իմ սիրու՜ն, Հաայաստա՛ն, Հայաստա՛ն։ 

Անծանոթ բառեր՝

Շքերթ-Հանդիսավոր Երթ
Զմրուխտ- Կանաչ գույնի թափանցիկ թանկագին քար:


Նանարի նայ

Էդգար Հովհաննիսյան. Նանարի նայ 

(Արագ մաս) 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Դուն էկար բարով էկար, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Քու գալ ինձի դուր էկավ, 

Նանարի նայ, նանարի նայ: 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի նանարի նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Շատ խորոտիկ, շատ սիրուն, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Հազար էրնեկ քու տիրուն, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

(Դանդաղ մաս) 

Կըց գիշերն ու ցերեկուն, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Չեներ էսի երերուն, 

Նանարի նայ, ջանարի նայ, 

Շատ խորոտիկ, շատ սիրուն, 

Հազար էրնեկ քու տիրուն: 

Նանարի, նանարի, նանարի նայ: 

(Արագ մաս) 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 

Անծանթ բառեր

Խորոտիկ-գեղեցիկ


Քո երկինքը ծով Է կապուտակ, 

Դու կանաչ ես ու ծաղկուն, 

Ինձ ժպտում են արևաթագ  

Քո շենքերը վարդագույն։ 

Քո գրկումն Է վարդը իմ բացվել, 

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա, 

Քո գրկումն եմ սիրտս բացել 

Ու սիրել մի աղջկա։ 

— Սիրտս քեզ Է երգում, 

դու սերն ես իմ անմար, 

Սիրտս քե՛զ Է երգում 

Եվ երգում Է միայն քեզ համար։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Դու ժպտում ես, Երևա՛ն. 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Քո երգերը քաղցր են և անուշ. 

Ա՜խ, քեզնից լավ վայր չկա, 

Քո ցերեկն Է արևալույս, 

Քո գիշերը՝ պարզկա։ 

Եվ քո սերն Է ինձ վառ կյանք տալիս, 

Եվ գրկում լուռ գիշերվա 

Քո լույսերն են երջանկալի 

Ինձ ժպտում, իմ Երևա՛ն։ 

— Սիրտս քեզ Է երգում, 

Դու սերն ես իմ անմար, 

Սիրտս քե՛զ Է երգում 

Եվ երգում Է միայն քեզ համար։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Դու ժպտում ես, Երևա՛ն. 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Մեր անուշ Հայաստանում, 

Մեր քնքուշ բուրաստանում 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Իմ սրտումն ես, Երևա՛ն։ 

Անծանոթ բառեր

կապուտակ-կապույտ

ծաղկոտ-ծաղկավոր

արևաթագ-արևի նման թագ

բուրաստան-վարդաստան

պարզկա-պարզ

արևալույս-Պայծառ՝ արևոտ օր

երջանկալի-Երջանկությամբ լցված


Հեյ, գյուլ եմ, նայ, նայ,


Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Մանի ասեմ ու շարեմ, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Լցնեմ տոպրակն ու կարեմ: 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ծաղիկ ունեմ նարնջի, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Տղա վեր արի, փընջի: 

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ, 

Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ, 

Ոսկին ծալեծալ կուզեմ: 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, նանարի նայ, 

Նանարի, նանարի, նանարի նայ, 

Նանարի նայ, ջանարի նայ: 


Անծանոթ բառեր
Մանի-Տխուր՝ սգո երգ:
Ալ-Մուգ կարմիր:
Բլբուլ-Սոխակ: Քաղցր՝ անուշ երգող մարդ:
ծալեծալ-Ծալքերով, շատ ծալքեր ունեցող՝ կազմող:

Автор:

Ես Ավետ Մանվելյանն եմ: Սովորում եմ ութերրորդ դասարանում:

Оставьте комментарий