Рубрика: Հայոց Լեզու

Գործնական քերականություն

1.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել(այն մտքին են եկել), որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող(անտեսում էին) մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել(հասկացել ենք), թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս(ստեղծվում է) թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից(Հնուց) ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի(վախի) օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր(սովորություն էր դարձել): Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

2.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր …հանրապետություն (հանուր, պետ, ություն) …թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) …տարատեսակությունը (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են …Իրանական (Իրան, ական),… միջերկրական(մեջ, երկիր, ական) ծովի և …կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից …համընդհանուր (համ, ընդ, հանուր)…ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու…հարևանության (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց …կենսակերպտը (կենս, կերպ) առնչվում է մարդու տնտեսական (տուն, տես, ական) գործունեության հետ:

3.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:

Հորով-մորով մեծանա ձեր բալիկը։

Ծաղիկներով դիմավորեցինք իմ մայրիկին

Բոլորով հասանք Գանձասար,որը գտնվում է Արցախում։

Գագիկը ոչ մեկով չի հպարտանում։

Հասնելով Ծաղկաձոր մենք մի փոքր նախաճաշեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը։

Հեռանալով մեր երկրից ես հասկացա,թե ինչքան թանկ է մեր երկիրը նույնքինը՝ Հայաստանը։

4.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:

Մայրցամաք-բարդ

Գոյություն-պարզ ածանցավոր

Գետին-պարզ

Ողբերգություն-բարդ ածանցավոր

Գազան-պարզ

նախաճաշ-բարդ

ցնցում-պարզ ածանցավոր

Արտասահման-պարզ ածանցավոր

ճամփա-պարզ

ուժ-պարզ

զոհ-պարզ

նավ-պարզ

նավահանգիստ-բարդ

նավակ-պարզ ածանցավոր

հայրենիք-պարզ ածանցավոր

վերադարձ-բարդ

մայրաքաղաք-բարդ

օտարամոլություն-բարդ ածանցավոր

5.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:

Հայուհի,դպրոց,այգաստան,հնություն,բուրաստան,ծառաստան,բժշկություն,Պարսկաստան

6․ Ընդգծի՛ր ենթակաները, ստորոգյալները, որոշիչները։ Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:

Ո՞վ(ենթական) է հայտնագործել(ստորոգյալ) պաղպաղակը

Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները(ենթակա) տասնմեկերորդ դարում(որոշիչ) մի հետաքրքիր(որոշիչ) ուտելիք էին պատրաստում(ստորոգյալ). թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին(ստորոգյալ), դատարկ (որոշիչ) կճեպի մեջ համեմված (որոշիչ)ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ: Հին (որոշիչ) հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն (որոշիչ)աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը սակայն հին (որոշիչ)չինացիներին է պատկանում: Նրանք (ենթակա)հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն (որոշիչ)անուշեղեն, գործածել են (ստորոգյալ) ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել (ստորոգյալ), դա (ենթակա) շատ համով է (ստորոգյալ):